Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։

«Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական ​​տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։ Մեր գործառույթն է ընդլայնել գիտելիքների հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական շահերը հանրային քաղաքական գործընթացներում. Դրա համար մենք ստեղծում ենք հասարակական միասնության նոր, հատուկ հարթակ, որը կփորձի փոփոխություն մտցնել Վրաստանի հասարակական կյանքում։

Այսօր քաղաքական գործընթացները չեն բավարարում հասարակության կարիքները. գրեթե երբեք “հարմար” ժամանակ չի լինում մանրակրկիտ և բարեխղճորեն քննարկելու այն հարցերը, որոնք անհրաժեշտ են հասարակությանը, քանի որ քաղաքական բևեռացումը և մի տեսակ արտակարգ դրությունը սպանում են իրական տեղեկատվություն, ինչպես նաև կարևոր գիտելիքներ և կարծիք տարածելու հնարավորությունը:

 

Ինչն է մեզ անհանգստացնում

Բևեռացումը գործնթացները հեռացնում քաղաքական բովանդակությունից և վերջ տալիս ռացիոնալ քաղաքական մտքին։ Դրա պատճառով այլընտրանքային կարծիքները գործնականում դուրս են մղվում քննարկման տարածքից, բացառվում են բոլոր նրանք, ովքեր հակասում են հաստատված քաղաքական նախասիրություններին և գաղափարներին;

Սրանից օգտվում են ռադիկալ ​​քաղաքական ուժերը, որոնք փորձում են մեծացնել իրենց ընտրազանգվածը։ Նրանք քաղաքացիներին առաջարկում են կենսականորեն կարևոր հարցերի կեղծ լուծումներ։ Այս մոտեցումը հաճախ հիմնված է մարդու իրավունքների, ինչպես նաև երկրի ինքնիշխանության ժխտմանը;

Հանրային բանավեճերը դառնում են առաջնորդների միջև անպարկեշտ, անձնական առճակատման հարթակ։ Մեյնսթրիմ հարցերի շուրջ հիմնական քննարկումները խորհրդարանում, լրատվամիջոցներում, ինտերնետային տարածքում են ընթանում;

Այն թեմաները, որոնք անհանգստացնում են քաղաքացիներին և խոչընդոտում վրացական ժողովրդավարության առաջընթացին, մնացել են ուշադրությունից դուրս։ Լինի դա սոցիալ-տնտեսական-մշակութային քաղաքականության, թե պետական ​​ինստիտուտների հետ կապված խնդիրներ;

Վրաստանի բնակչության զգալի մասը մեծապես մեկուսացված է այն բազմազան գիտելիքներից և հիմնավորումներից, որոնք մեզ առաջարկում են ժամանակակից աշխարհը։

Ի վերջո, այս իրավիճակը մի կողմից թույլ չի տալիս հասարակությանը հիմնովին դիտարկել կարևոր մարտահրավերները լուծելու ուղիները և Վրաստանը տեսնել համաշխարհային համատեքստի լույսի ներքո; Մյուս կողմից, Այս ամենը մարդկանց մոտ հուսահատության և անվստահության զգացում է առաջացնում քաղաքական ինստիտուտների և գործընթացների նկատմամբ:

 

Ի՞նչ ենք փոխելու

Մենք պարզապես տեղեկատվություն կամ վերլուծություն չենք հրապարակում: Մեր հեղինակները պրոֆեսիոնալներ են, ովքեր ընթերցողներին առաջարկում են քննարկման նոր թեմաներ, դրական օրակարգեր և լուծումներ;

Մեր նպատակն է կիսել գիտելիքները հանրության համար կենսականորեն կարևոր այս թեմաների վերաբերյալ՝ վրացերեն լեզվով ռեսուրս ստեղծելը, որը կլինի անվճար և հասանելի բոլորի համար:

Մենք ստեղծում ենք այլընտրանքային քննարկման տարածք, որը պատասխանում է հասարակության մեջ առաջացած հարցերին, տարածում ենք գիտելիք՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, արդարության և հավասարության սկզբունքի վրա։

Խմբագրական խորհուրդ
ვახუშტი მენაბდე
Վախուշտի Մենաբդե
Համահիմնադիր, Ժողովրդավարության ուղության խմբագիր
სოფო ვერძეული
Սոֆո Վերձեուլի
Համահիմնադիր, Իրավական քաղաքականության ուղղության խմբագիր
მერაბ ქართველიშვილი
Մերաբ Քարթվելիշվիլի
Համահիմնադիր, Սոցիալական քաղաքականության ուղղության խմբագիր
Հեղինակներ
ალექსანდრა აროშვილი
Ալեքսանդրա Արոշվիլի
Սոցիալական քաղաքականության հետազոտող
ნინა ჩიხლაძე
Նինա Չիխլաձե
Փաստաբան
ომარ გორდეზიანი
Օմար Գորդեզյան
Սոցիոլոգ
ია ერაძე
Իա Էռաձե
Խորհրդատու, տնտեսագիտության ուղղությամբ
თორნიკე გერლიანი
Թոռնիկե Գեռլիանի
Իրավագիտության բակալավր
ანა გვალია
Անի Գվալիա
Սոցիոլոգ
თამარ გვასალია
Թամար Գվասալյա
Փաստաբան
ზურაბ ქარჩავა
Զուրաբ Քարչավա
Քաղաքագետ
ნინო ხელაძე
Նինո Խելաձե
Սոցիոլոգ
მიხეილ სვანიძე
Միխեիլ Սվանիձե
Սոցիոլոգ
მარიამ სვიმონიშვილი
Մարիամ Սվիմոնիշվիլի
Փաստաբան
ზეზვა ზანგურაშვილი
Զեզվա Զանգուրաշվիլի
քաղաքական տնտեսագետ
თეკლა ზუხბა
Թեկլա Զուխբա
Սոցիոլոգ