Էթնիկ փոքրամասնությունները բարձրագույն կրթություն ստանալու ավելի քիչ հավանականություն ունեն: Լրիվ միջնակարգ կրթությունից բարձր մակարդակի է հասել երկրի ընդհանուր բնակչության 43%-ը, իսկ էթնիկ փոքրամասնություների համար այս ցուցանիշը կազմում է 26%:
Մեր մեկնաբանությունը
Էթնիկ փոքրամասնությունների համար բարձրագույն կրթության հասանելիության արտոնյալ քաղաքականությունը պարունակում է բացեր: Բակալավրիատում ընդունված ուսանողները ունեն մարտահրավերներ՝ կապված ֆինանսական խնդիրների, լեզվի կամ ակադեմիական պատրաստվածության պակասի հետ:
Ի՞նչ է նշանակում 1+4 ծրագիրը։
2010 թվականից մշակվել է հատուկ արտոնյալ քաղաքականություն էթնիկ փոքրամասնությունների համար բարձրագույն կրթության հասանելիության համար, այսպես կոչված «1+4 ծրագիր»։ Սա ներառում է ազգային փոքրամասնությունների լեզուներով ընդհանուր ունակության թեստ հանձնելը: Համապատասխան միավորներ հավաքելու դեպքում դիմորդները 1 տարի կսովորեն վրացերեն և այս դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կշարունակեն ուսումը իրենց նախընտրած ֆակուլտետում։ Բացի այդ, հայալեզու և ադրբեջանախոս դիմորդների համար հատկացված է ընդհանուր տեղերի 5%-ի քվոտա։ Բացի այդ, սահմանվում է դրամաշնորհային ֆինանսավորման հնարավորությունը և այս խմբերից յուրաքանչյուրի համար այն չի գերազանցում 100 ուսանողը։
Այս ծրագիրը էթնիկ փոքրամասնությունների համար քաղաքացիական ինտեգրման և բարձրագույն կրթության հասանելիության խթանման կարևոր և հաջող մեխանիզմներից մեկն է: Նշենք, որ դրա իրականացումից հետո, մասնավորապես, 2010-ից 2019 թվականներին տարեցտարի ավելացել է էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների թիվը։ Միայն 2020-ից 2022 թվականներին գրանցվել է աննշան նվազում, ինչը պայմանավորված է եղել համաճարակով։ Այդ ժամանակից ի վեր ծրագրում ընդգրկված էթնիկ փոքրամասնությունների թիվը շարունակում է աճել: Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում նրանցից 5837-ը դարձել է ուսանող, իսկ 951-ը ստացել է ֆինանսավորում, որը կազմում է ընդհանուր թվի ընդամենը 16%-ը։
Դիագրամ N1
Ընդունման տարեթիվ | Ուսանողների քանակ | Ֆինասավորում ստացացծ |
2019 | 1334 | 186 |
2020 | 1191 | 193 |
2021 | 1180 | 191 |
2022 | 1202 | 196 |
2023 | 1300 | 185 |
Որո՞նք են մարտահրավերները:
Ֆինասավորում/ֆինանսական ծախսերի խնդիր - Քանի որ 1+4 ծրագիրը ներառում է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով ընդհանուր հմտությունների թեստ հանձնելը, և նման առարկա դպրոցում չի դասավանդվում, այս թեստին նախապատրաստվելը ներառում է լրացուցիչ (Ռեպետիտորի) ծախսեր: Հաշվի առնելով, որ այս ծրագրի շրջանակներում հնարավոր է պետական դրամաշնորհ ստանալ միայն սահմանափակ չափով, այս իրավիճակը անհավասար դրության մեջ է դնում այն դիմորդներին, ովքեր չունեն ռեպետիտորի/դասասուից մոտ վերապատրաստվելու ֆինանսական հնարավորություն։
Այն ուսանողները, ովքեր մնում են առանց ֆինանսավորման, բացի վրացերենի նախապատրաստական դասընթացի համար (1 համալսարանական տարի) վճարելու անհրաժեշտությունից, Այս ծրագրի շրջանակներում սահմանափակվում են նաև պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտությունների անվճար ուսուցման հնարավորությունից:
Ուսանողների լեզվական հմտություների տարբերությունը - Վրաց լեզվի ուսուցման ծրագրի մարտահրավերներից մեկը համալսարան ընդունվելիս ուսանողների լեզվի իմացությոն տարբեր հմտություններն են և ուսանողներին առաջարկվում է վրացերեն լեզվի ծրագիր, որը հարմարեցված է բակալավրիատի ծրագրին: Լեզվական բարձր իմացություն ունեցող ուսանողները, որպես կանոն, չեն ստանում իրավասությունների համապատասխան գիտելիքներ, իսկ լեզվական ցածր իմացություն ունեցող ուսանողների համար ուսման ժամանակահատվածն ու ձեռք բերած գիտելիքները բավարար չեն ցանկալի մակարդակի հասնելու համար։
Համալսարաններում վրացերենի մեկամյա վերապատրաստման ծրագրի տարբերությունը - Այս ծրագիրն իրականացնելու բուհերի պատրաստակամությունը տարբեր է: Դրա ավարտման գործընթացը նույնպես տարբեր է, ըստ համալսարանի:
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: