Օրենսդրության համաձայն՝ պետությունը դպրոցական կրթություն է տրամադրում պետական և/կամ մայրենի լեզվով։ Վրաստանում գործում են հայկական, ադրբեջանական և ռուսական դպրոցներ և սեկտորներ։ Նման դպրոցները կազմում են հանրակրթական հաստատությունների մոտ 10%-ը (294): Ոչ վրացալեզու կամ սեքտորային դպրոցներում սովորող աշակերտների քանակը կազմում է 14%:
Ինչու պետք է ինձ հետաքրքրի այս թեման:
Միջազգային և տեղական ուսումնասիրությունների համաձայն ՝ ոչ վրացական դպրոցների աշակերտներն ունեն համեմատաբար ցածր ակադեմիական նվաճումներ: Բացի այդ, բարձր է էթնիկ փոքրամասնությունների այն մասնաբաժինը, որոնք լիարժեք միջնակարգ կրթություն չեն ստացել, հատկապես բարդ իրավիճակ Կախեթիայում, էթնիկ ադրբեջանցիների դեպքում:
Կարևոր է իմանալ այս իրավիճակի որոշիչ գործոնները և դժվարությունները, որոնք խանգարում են փոքրամասնություններին լիարժեք և որակյալ դպրոցական կրթություն ստանալ:
Մեր մեկնաբանությունը
Էթնիկ փոքրամասնությունների դպրոցների աշակերտները որակյալ կրթություն ստանալու ավելի քիչ հնարավորություն ունեն: Սա բացասաբար է անդրադառնում սոցիալական և տնտեսական կյանքում փոքրամասնությունների ներգրավվածությանը։
Կան բացառություններ, օրինակ՝ դպրոցներում, որտեղ նախարարության նպատակային ծրագրերն են իրականացվում, վիճակն ավելի լավ է, բայց համակարգված չի բարելավվել ։
Որո՞նք են մարտահրավերները:
Որակյալ ուսուցիչների բացակայությունը դպրոցներում առկա հիմնական մարտահրավերներից է ուսուցիչների անբավարար թիվը և նրանցից ոմանց ցածր որակավորումը։ 2018-2022 թվականներին 309 ուսուցիչների համար հայտարարված թափուր աշխատատեղեր մնացել են չլրացված: Բացի այդ, 2022 թվականի դրությամբ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների 52%-ն ունի մասնագիտական զարգացման ամենացածր մակարդակը՝ գործող (պրակտիկոս) ուսուցչի կարգավիճակ։ Բացի այդ, ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների միջին տարիքը բարձր է երկրում առկա մնացաց դպրոցների ուսուցիչների միջին տարիքից։
Վրացերենի ուսուցիչներ - Վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցիչները ունեն ցածր լեզվական և մասնագիտական որակավորում։ Նրանց մի զգալի մասը նույնիսկ հաղորդակցման մակարդակով չեն տիրապետում լեզուն։
Տնօրեններ - մեծ թվով տնօրեններ չունեն մասնագիտական և լեզվական բավարար կարողություններ: Բացի այդ, նրանցից շատերը սերտիֆիկացված չեն:
Դասագրքերի որակ - ոչ վրացալեզու դպրոցների մարտահրավերը որակյալ ուսումնական ռեսուրսներն ու դասագրքերն են՝ ինչպես պետական, այնպես էլ մայրենի լեզվով: Խնդրահարույց է թե՛ դասագրքերի թարգմանության որակը, թե՛ ուսումնական պլանի հետ դրանց անհամապատասխանությունը։ Ճիշտ է, նոր, գրիֆավորված դասագրքերում այդ խնդիրները համեմատաբար վերացվել են, բայց ոչ վրացալեզու դպրոցների համար գրիֆավորված դասագրքերի ընտրությունն ավելի քիչ է։
Երկլեզու կրթություն - այս դասավանդման մոդելի մասին խոսակցությունները շարունակվում են վրացական կրթական համակարգում վերջին տասնամյակում, թեև այդ գործընթացը նոր է ներդրվում: Բացի այդ, երկրում շատ քիչ են որակավորված երկլեզու ուսուցիչները: Այստեղ ողջունելի է, որ Կրթության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2023-2024 ուսումնական տարում երկլեզու ծրագիրն իրականացվում է 184 հանրային դպրոցներում։
Բացակայաել կամ հեռանալ դպրոցից
Բացակայությունը - էթնիկ փոքրամասնությունների ուսանողների հաճախելը մնում է էական մարտահրավեր։ Սրա պատճառը աշակերտների մոտիվացիայի բացակայությունն է և/կամ դասուսույցի/ռեպետիտորի մոտ գնալը։ Պատճառներից մեկը նաև վաղ ամուսնությունն է, հիմնականում՝ աղջիկների դեպքում։ Տղաները հատկապես հաճախ բացակայում են դասընթացներից գարնանը և աշնանը, քանի որ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։
Դպրոցից հեռանալ - Էթնիկ փոքրամասնությունների շրջաններում ուսումը չշարունակելու մակարդակն ավելի բարձր է, քան Վրաստանի մյուս շրջաններում: Դպրոցից բացակայելու նման, աղջիկների դեպքում հիմնական պատճառները վաղ ամուսնություններն են, ինչպես նաև այն փաստը, որ ծնողները չեն տեսնում աղջիկների համար ուսման կարևորությունը և չեն ավարտում ուսումը, իսկ տղաների դեպքում ՝ սեզոնային աշխատանքը: Նշված հանգամանքներով պայմանավորված ՝ դպրոցներից հեռանալու կամ բացակայելու մակարդակի նվազման միտում է արձանագրվել, սակայն այդ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր։
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: