Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Ին՞չ վտանգ է ներկայացնում խաղային բիզնեսի աճը:
February 22, 2024

Լիբերալ դեմոկրատիայի շրջանակներում զարգացած տնտեսական համակարգը հիմք ստեղծեց մոլախաղերի արդյունաբերության (խաղային բիզնեսի) զարգացման համար՝ թուլացնելով այս ոլորտում կանոնակարգերը և պետության դերը դրա կառավարման մեջ։ Ժամանակի ընթացքում այս ոլորտը դարձել է բյուջեի հիմնական աղբյուրներից մեկը հատկապես աղքատ երկրների համար։  Բայց այս իրավիճակը վտանգ էր ստեղծում հասարակության սոցիալական կառուցվածքի համար։

Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման:

Վերջերս Վրաստանում խաղային բիզնեսը զգալիորեն զարգացել է, այն դարձել է ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը, աճել է ինչպես ներդրումների, այնպես էլ դրա սպառման տեմպերը, այդ թվում՝ անչափահասների շրջանում։  Այս ամենն ունի սոցիալ-տնտեսական անհավասարությունը խորացնելու, փոքր ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտելու, գործազրկության, հանցագործության, մոլախաղերից կախվածության աճին և այլնի ներուժ:

Մեր մեկնաբանությունը

Պետք է մեծացնել պետության դերը մոլախաղերի կարգավորման գործում։ Կենտրոնական և տեղական իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս ոլորտից բխող ռիսկերի կանխարգելման համար: Անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագիր, որը հասարակությանը կառաջարկի սոցիալական և տնտեսական զարգացման բազմազան այլընտրանքներ, կնվազեցնի մոլախաղերից կախվածության և անհավասարության վտանգները։

Ի՞նչը նպաստեց խաղային բիզնեսի զարգացմանը:

Երկար ժամանակ խաղային բիզնեսը ենթարկվում էր խիստ կարգավորման շատ երկրներում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտի զարգացմանը նպաստել է աջակողմյան գաղափարախոսությունների ամրապնդումը քաղաքական մակարդակում և կանոնակարգերի մեղմացումը։ Այս տեսակետը հերքում է մոլախաղերի բնածին վտանգները, հակադրվում է դրա արգելման գաղափարին, ինչպես նաև կանոնակարգման և հարկային խիստ քաղաքականությանը: Որոշ հեղինակներ կարծում են, որ հասարակությանը երկար ժամանակ է պահանջվել հասկանալու համար, թե ինչ սոցիալական վտանգներ է պարունակում այս բիզնեսը: Աջակողմյաններն օգտվեցին դրանից և բարենպաստ միջավայր ստեղծեցին մոլախաղերի արդյունաբերության զարգացման համար։

Ի՞նչ փաստարկներ են հակադրվում աջակողմյան մոտեցմանը։

Ժամանակակից հետազոտությունները ընդունում են, որ մարդիկ, եթե ցանկանում են, պետք է հասանելի լինեն զվարճանքի այս ձևին: Սակայն, մյուս կողմից, խաղային բիզնեսի աճից բխող վտանգներն ապահովագրելու համար անհրաժեշտ է ուժեղացնել պետության պատասխանատվությունը, ուսումնասիրել դրա սոցիալական հետևանքները և աջակցել փաստերի վրա հիմնված քաղաքականությամբ։  Սա պահանջում է պետության կողմից խաղային բիզնեսի խիստ կարգավորում, սպառնալիքների հայտնաբերում և կանխարգելում։


Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները:

Հոդվածը պատրաստված է
თამარ გვასალია
Թամար Գվասալյա
Փաստաբան
ვახუშტი მენაბდე
Վախուշտի Մենաբդե
Համահիմնադիր, Ժողովրդավարության ուղության խմբագիր