Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Էմոցիոնալ/Զգացմունքային բևեռացումը հանգեցնում է քաղաքացիների շահերի անտեսմանը
September 11, 2023

Քաղաքական բևեռացումը ենթադրում է ակնհայտորեն տարբեր հայացքներ ունեցող անձանց առճակատում, այդ թվում՝ հակասական մեղադրանքի ուժեղացում։ Այն խեղաթյուրում է խմբերի միջև նորմալ հաղորդակցությունը և կանխում ռազմավարական հարցերի շուրջ համաձայնությունը: Այս հոդվածում մենք հակիրճ կքննարկենք բևեռացման իմաստը, դրա ձևերը և կքննարկենք դրա ազդեցությունը ժողովրդավարության վրա: 

Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:

Վրաստանում սուր է դրսևորվում էմոցիոնալ բևեռացման հարցը, որն արտահայտվում է կողմերի միջև ակնհայտ և անձնական առճակատմամբ։ Բևեռացման հաղթահարումը մեր երկրի եվրաինտեգրման պայմաններից մեկն է։ 

Մեր մեկնաբանությունը

Զգացմունքային բևեռացումը սպառնալիք է Վրաստանի փխրուն ժողովրդավարության համար, այն թույլ չի տալիս մեզ զարգանալ, վերադառնալ նորմալ քաղաքական ռեժիմին և աշխատել հասարակության համար անհրաժեշտ խնդիրների վրա։ 

Քաղաքական բևեռացման ո՞ր ձևերն են հայտնի։

Բևեռացումը առանցքային խնդիր է ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամերը քննարկելիս:  Այն հանդիպում է ամբողջ աշխարհում, թեև տարբեր ձևերով և մասշտաբներով։ Բևեռացումը հավասարապես կարևոր մարտահրավեր է ինչպես կայացած, այնպես էլ նորածին ժողովրդավարական համակարգերի համար

Ամենից հաճախ առանձնանում են քաղաքական բևեռացման երկու տեսակ․

Գաղափարախոսական բևեռացումը վերաբերում է հիմնարար արժեքների հակասություններին։

Աֆեկտիվ/էմոցիոնալ բևեռացման պայմաններում քաղաքական էլիտաների դիրքորոշումները ձևավորվում են ոչ թե նրանց հստակ գաղափարական տեսլականով, այլ նույն էլիտաների միջև անձնական հակամարտությամբ։

Որպես գաղափարական բևեռացման օրինակ կարող ենք բերել կուսակցությունների բաժանումը միգրանտներին ընդունելու կողմնակիցների և հակառակորդների։ Նման բաժանման դեպքում կուսակցություններն արմատապես տարբեր դիրքորոշումներ ունեն համապետական ​​նշանակության հարցերի վերաբերյալ։ 

Աֆեկտիվ/էմոցիոնալ բևեռացման դեպքում քաղաքական խմբերի միջև հակադրությունը սովորաբար անձնական է և չի բխում ժողովրդի համար կարևոր հարցերի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներից: Ըստ այդմ, դա խոչընդոտում է քաղաքական խմբերի գործունեությանը պետական ​​խնդիրների առնչությամբ՝ շեշտը ամբողջությամբ տեղափոխելով մասնավոր առճակատման վրա։

Բևեռացումն ազդում է նաև ընտրողների վարքագծի վրա: Նման պահին քաղաքացին ընտրություն է կատարում ոչ թե կոնկրետ կողմի նկատմամբ ունեցած իր համակրանքի, այլ հակառակորդ կողմի հետ առճակատման հիման վրա։ Հետեւաբար, բեւեռացում կարելի է գտնել թե՛ կուսակցությունների, թե՛ ընտրողների միջեւ։ Ըստ այս դասակարգման  առանձնանում է  էլիտար և ժողովրդական/զանգվածային բևեռացումն.

Էլիտային բևեռացման դեպքում առճակատման պատճառ են դառնում քաղաքական էլիտաները։

Զանգվածային բևեռացման մասշտաբներն ավելի լայն են և հակասությունները տեղափոխում են ժողովրդին, հասարակության անդամների մոտ հակազդեցություն է առաջանում կոնկրետ հարցի շուրջ։

Էլիտային և զանգվածային բևեռացումն առաջանում է ինքնուրույն կամ փոխադարձ ազդեցության հիման վրա։ Էլիտայի բևեռացումը կարող է հանգեցնել զանգվածային բևեռացման կամ, ընդհակառակը, զանգվածային բևեռացման արդյունքները կարող են դրսևորվել քաղաքական հարաբերություններում։ 

Նյութը պատրաստվել է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ «Աջակցություն Վրաստանում ներառական և կոնսենսուսային քաղաքական միջավայրին» ծրագրի շրջանակներում։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են «կոմենտարին»-ին և կարող են չհամընկնել Հիմնադրամի տեսակետներին:

Հոդվածը պատրաստված է
თამარ გვასალია
Թամար Գվասալյա
Փաստաբան
ვახუშტი მენაბდე
Վախուշտի Մենաբդե
Համահիմնադիր, Ժողովրդավարության ուղության խմբագիր