Արդարադատության մատչելիությունը ժամանակակից իրավական կարգի կենտրոնական հայեցակարգն է և հիմնարար իրավունքը: Առանց դրա գործնականում անհնար է իրականացնել այլ իրավունքներ։
Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման:
Արդարադատության հասանելիությունը և՛ գլոբալ, և՛ տեղական խնդիր է: Շուրջ 4,5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում չի կարող օգտվել օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից և հնարավորություններից: ԵՄ-ի և Վրաստանի միջև մշակված Ասոցացման օրակարգը նույնպես կենտրոնանում է արդարադատության մատչելիության կարևորության վրա:
Մեր մեկնաբանությունը
Արդարադատության մատչելիության հայեցակարգը չի նշանակում միայն դատարաններ կամ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն: Այն պետք է լայնորեն ընկալվի օրենքի գերակայության, սոցիալական և հանրային կառավարման համատեքստում: Այս հայեցակարգը պահանջում է ամբողջ իրավական համակարգի (ներառյալ դատարաններ, իրավապահ մարմիններ, դատախազություն և այլն) ժողովրդավարական դասավորություն։
Արդարադատության մատչելիության հայեցակարգ
Արդարադատության հասանելիությունը լայն քաղաքական-իրավական հասկացություն է։ Այն պահանջում է իրավական կարիքների հետազոտություն և վերլուծություն բնակչության տեսանկյունից (այսպես կոչված՝ ներքևից վերև համակարգով):
Ավելի կոնկրետ, այս հայեցակարգը ենթադրում է, որ.
- Իրավական համակարգը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին.
- Իրավական համակարգը պետք է հնարավորություն ընձեռի հասնել ինչպես անհատական, այնպես էլ սոցիալական արդարության:
Արդարադատության մատչելիության տարրեր
Առանձնացվում են արդարադատության մատչելիության 6 տարրեր.
- Մարդու իրավունքներին ուղղված, ժողովրդավարական իրավական օրենսդրություն;
- Իրավաբանական գիտելիքներ;
- Իրավաբանական օգնություն և խորհրդատվություն;
- Արդարադատության հաստատությունների հասանելիություն;
- Արդար և անաչառ գործընթաց;
- Որոշումների կատարումը.
Արդարադատության հասանելիության խոչընդոտները
Արդարադատության հասանելիությանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությունը առանցքային նշանակություն ունի: Այն կարող է ընդգծել արդարադատության համակարգի ներքին խնդիրները (ֆունկցիոնալ խոչընդոտներ) և կառուցվածքային մի շարք խոչընդոտներ, օրինակ՝ համակարգի էլիտարություն, սոցիալական անհավասարություն և այլն։
Արդարադատության հասանելիության խոչընդոտներն են.
- Ինստիտուցիոնալ և օրենսդրական խոչընդոտներ;
- Իրավագիտակցության հետ կապված խոչընդոտներ;
- Ֆիզիկական, ենթակառուցվածքային և աշխարհագրական խոչընդոտներ.
- Ֆինանսական խոչընդոտներ;
- Սոցիալական և մշակութային խոչընդոտներ.
Արդարադատության մատչելիության ընդհանուր պատկերը ներկայացնելու համար անհրաժեշտ է դիտարկել դրանցից յուրաքանչյուրը։
Այս հոդվածը պատրաստվել է «Կոմենտարի» կողմից՝ USAID Օրենքի գերակայության ծրագրի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։ Կոմենտարի հարթակը ամբողջությամբ պատասխանատու է հոդվածի բովանդակության համար, և դրանում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել վերը նշված միջազգային կազմակերպությունների տեսակետներին:
Հոդվածը թարգմանվել է «Համայնքների կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: