Վրաստանում սոցիալական և տնտեսական անհավասարությունը մարդկանց առօրյա կյանքի ուղեկցող երևույթ է։ Էթնիկ փոքրամասնություններին բախվում են լրացուցիչ խնդիրներ զբաղվածության և եկամուտների ստեղծման առումով։
Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման:
Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետական լեզուն պատշաճ կերպով իմանալը մարտահրավեր է: Սա խնդիր է ստեղծում ոչ միայն ամենօրյա հաղորդակցության, այլ նաև բարձրագույն կրթության, պետական և մասնավոր հատվածի աշխատանքի և ծառայությունների լիարժեք հասանելիության համար:
Ուստի կարևոր է իմանալ, թե որոնք են միջազգային չափանիշներն ու համատեքստը երկրում:
Մեր մեկնաբանությունը
Էթնիկ փոքրամասնությունները կարող են զգալի ներդրում ունենալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, և դրանից շահում է ողջ հասարակությունը։ Այն ժողովրդավարության կարևոր տարր է, քանի որ նպաստում է միասնությանը, հավասարությանը և փոքրամասնությունների լիարժեք ինտեգրմանը:
Որո՞նք են միջազգային չափանիշները:
Սոցիալական և տնտեսական կյանքին մասնակցելու իրավունք
Էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման համար անհրաժեշտ է, որ նրանք կարողանան սոցիալապես և տնտեսական արդյունավետորեն մասնակցել երկրի կյանքին, ինչպես նաև հավասարապես օգուտ քաղել երկրի և ընդհանուր պետության ռեսուրսներից։ Հավասար սոցիալ-տնտեսական պայմանների ու հնարավորությունների ստեղծումը նախատեսված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով։
Աշխատանքի հասանելիություն
Էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը սոցիալական և տնտեսական կյանքին ենթադրում է մուտք դեպի աշխատաշուկա, ինչպես նաև ինքնազբաղվածության, բիզնես սկսելու և վարելու հնարավորություններ: Պետությունները պարտավոր են դրական մեխանիզմների ներդրման միջոցով նպաստել զբաղվածության ոլորտներում փոքրամասնությունների մասնակցության բարձրացմանը, ապահովել հավասար հնարավորությունների առկայությունը։ Մասնավորապես, այդ միջոցառումները կարող են ներառել կրթական կամ վերապատրաստման ծրագրեր, ֆինանսավորման հատկացումներ, դրամաշնորհային հնարավորություններ, քվոտաներ, հարկային խթաններ և/կամ այլ նպատակային ծրագրեր: Նաև, պետությունը պետք է նպաստի էթնիկ փոքրամասնությունների զբաղվածությանը հանրային ծառայություններում ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում:
Ի՞նչ մարտահրավերներ կան Վրաստանում.
Աղքատություն
Էթնիկ փոքրամասնությունների մեծ խնդիրներից են աղքատությունը և ֆինանսական դժվարությունները: Գործազրկության մակարդակը նույնպես բարձր է, և աշխատուժից դուրս գտնվող մարդկանց մասնաբաժինը էթնիկ փոքրամասնությունների շրջանում ավելի ցածր է՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ: Այս երկու հանգամանքները վկայում են այն մասին, որ ազգային փոքրամասնությունները ակտիվորեն աշխատանք են փնտրում, թեև նրանց համար ավելի դժվար է աշխատանք գտնելը։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի) բնակչության մոտ 1/3-ը գրանցված է սոցիալապես անապահով մարդկանց բազայում։ Այս մարտահրավերները հաստատվում են վերջերս անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ, ըստ որի՝ էթնիկ փոքրամասնությունների համայնքներում յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին բավարար գումար չունի սնունդ գնելու համար:
Զբաղվածություն
Նույնիսկ զբաղվածության դեպքում էթնիկ փոքրամասնությունները սովորաբար ցածր եկամուտ ունեն, քանի որ նրանք աշխատում են ցածր եկամուտ ունեցող տարածքներում: Փոքրամասնությունները հիմնականում ներգրավված են տնային տնտեսություններում կամ աշխատում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: Նաև, վերջին շրջանում նկատելի է նաև ծառայությունների ոլորտում ազգային փոքրամասնությունների զբաղվածության աճը։ Ըստ 2022 թվականի տվյալների՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի) միջին աշխատավարձը մի քանի հարյուր լարիով ցածր է եղել միջին աշխատավարձից ողջ երկրում։ 2022 թվականի ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ հարցված էթնիկ փոքրամասնությունների մոտ 60%-ի ամսական եկամուտը տատանվել է մինչև 400 լարի, և միայն 6%-ն է ունեցել 1000 լարիից ավելի եկամուտ։
Ցածր է նաև պետական ծառայության մեջ ազգային փոքրամասնությունների զբաղվածության մակարդակը, ինչը պայմանավորված է բազմաթիվ խոչընդոտներով: Գործում է պրակտիկայի հնարավորություն 1+4 կրթական ծրագրի շրջանավարտների համար։ Սակայն պրակտիկայից հետո ծրագիրը չի տրամադրում աշխատանքի տեղավորման աջակցություն:
Ուստի երկրի սոցիալ-տնտեսական կյանքում էթնիկ փոքրամասնությունների հավասար մասնակցությունն ապահովելու համար կարևոր է, որ պետությունը մշակի համակարգված քաղաքականություն, որը պայմաններ կստեղծի վերապատրաստման և զբաղվածության խթանման համար:
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: