Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Ինչպե՞ս է պետությունը նպաստում Վրաստանում խաղային բիզնեսի զարգացմանը
February 22, 2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոլախաղերի բիզնեսը համարում է առողջության համար վտանգ ներկայացնող։ Սակայն, վերջին տարիներին այն զգալիորեն աճել է ամբողջ աշխարհում: Նույնը կատարվում է Վրաստանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոլախաղերի կազմակերպումը Վրաստանում ամենաեկամտաբեր գործունեություններից է, և տարեցտարի դրա շրջանառությունն ավելանում է։

Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման:

Վրաստանը մոլախաղերից կախվածության բարձր ցուցանիշ ունի։ Կախվածության միտումը աճում է նաև անչափահասների մոտ։ Սակայն այն կանխելու համար քիչ քայլեր են ձեռնարկվել։ Մենք պետք է իմանանք, թե ինչպես խուսափել խաղային բիզնեսի հետ կապված վտանգներից և ինչ պետքա խնդրենք կառավարությանը դրա համար:

Մեր մեկնաբանությունը

Պետության համար խաղային բիզնեսի հիմնական օգուտը հարկերն ու տնտեսական աճն են, ինչի պատճառով էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում դրա զարգացման համար։ Սակայն, եթե պետությունը չաշխատի այս ոլորտի հետ կապված վտանգները նվազեցնելու ուղղությամբ, ապա երկրին սպասվում են ծանր հետևանքներ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական առումով։

Ի՞նչը նպաստեց Վրաստանում խաղային բիզնեսի վերելքին:

Մեր երկիրն առաջիններից էր տարածաշրջանում, որ վերացրեց այս ոլորտում սահմանված արգելքները և բարենպաստ միջավայր ստեղծեց մոլախաղերի արդյունաբերության համար։ Այսօր Վրաստանում գրանցված է 1030 մոլախաղային սուբյեկտ, որը հանդիսանում է երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Օրինակ՝ 2022 թվականին խաղային բիզնեսի շրջանառությունը կազմել է 52,647 մլրդ լարի։ Սա 4,709 մլրդ լարիով ավելի է 2021 թվականի տվյալներից, իսկ 20,556 մլրդ լարիով ավելի, քան 2020 թվականին։

Խաղային բիզնեսի կազմակերպման մոդելներ

Գոյություն ունի խաղային բիզնեսի կազմակերպման երկու մոդել՝ ընդհանուր և զոնալ։ Ընդհանուր մոդելի համաձայն՝ թույլատրվում է խաղային բիզնեսի հիմնումը երկրի ողջ տարածքում։  Զոնային դասավորությունը ենթադրում է խաղային օբյեկտների տեղակայում սահմանափակ, նախապես որոշված ​​տարածքային վայրերում։

Ո՞ր մոդելն է գործում Վրաստանում.

Վրաստանում գործում է խաղային բիզնեսի ստեղծման ընդհանուր մոդելը, և դրա գտնվելու վայրը թույլատրվում է երկրի ցանկացած տարածքում։ Սակայն 2005 թվականից պետությունը տարբեր տարածքներում մոլախաղերի կազմակերպման համար այլ հարկային ռեժիմ է սահմանել։ Խաղատների տեղաբաշխումը որոշ տարածքներում ամբողջությամբ ազատվել է հարկերից (Սիղնաղի, Ծղալտուբո, Գուդաուրի և այլն) և դրանով իսկ նպաստել այդ գործունեության ընդլայնմանը։ Այսօր նման հաստատություններ հատկապես մեծ թվով են հանդիպում զբոսաշրջային և սահմանամերձ շրջաններում։ Դրա համար կա երկու պատճառ. (1) դրա զարգացումը սերտորեն կապված է զբոսաշրջության հետ. (2) Վրաստանի բոլոր սահմանակից երկրներում (բացառությամբ Հայաստանի) մոլախաղերի բիզնեսը խստորեն կարգավորվում կամ արգելված է:


Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները:

 

Հոդվածը պատրաստված է
თამარ გვასალია
Թամար Գվասալյա
Փաստաբան
ვახუშტი მენაბდე
Վախուշտի Մենաբդե
Համահիմնադիր, Ժողովրդավարության ուղության խմբագիր