Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Գյուղական բժիշկների ծրագիրը և կենտրոնացված առողջապահության մարտահրավերները
February 27, 2024

Չնայած վերջին տարիներին առողջապահության ոլորտում ծախսերի ավելացմանը և համընդհանուր առողջապահական ծրագրի իրականացմանը, առողջապահության հասանելիությունը մնում է մարտահրավեր: Բժշկական ծառայությունների հասանելիության և հանրային առողջության կառավարման կարևոր օղակ է առաջնային առողջապահությունը, որի շրջանակը դեռևս սահմանափակ է Վրաստանում:

Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում առողջության առաջնային պահպանման ծառայություններից օգտվելը, ներառյալ գյուղական բժիշկների ծառայությունները, համարվում է էական մարտահրավեր: Ախալքալաքի բնակչության մեծ մասը բնակեցված է գյուղական վայրերում, գյուղական բնակավայրերի բնակչությունը գերազանցում է քաղաքի բնակչությանը նույնիսկ Քվեմո Քարթլիում։ Նման վերաբաշխումն էլ ավելի արդիական է դարձնում գյուղական բնակավայրերում առաջնային բուժօգնության զարգացման խնդիրը։

Մեր մեկնաբանությունը

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում գյուղական բժիշկների ծրագրի պատշաճ գործունեությունը խոչընդոտվում է գյուղերի և քաղաքների միջև տրանսպորտի բացակայությունը, առողջապահական կենտրոնների աշխատանքի անկանոն գրաֆիկի, բժիշկների անբավարար վարձատրության և համատեղելի աշխատանքի, թերի ենթակառուցվածքների, դեղերի և սարքավորումների պակասը։

Ինչպե՞ս է կառավարվում առողջապահական համակարգը:

Առողջապահության առաջնային պահպանման պետական ​​ծրագրերը կենտրոնացված են: Սա բազմիցս քննադատության առարկա է դարձել, քանի որ կառավարման այս ձևը համարվում է անարդյունավետ:

Ավելի կոնկրետ, քաղաքականությունը կենտրոնական մակարդակով սահմանում և իրականացնում է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների նախարարությունը, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Տեղական մակարդակում մունիցիպալիտետները նույնպես կիսում են հանրային առողջության պահպանման պատասխանատվությունը, սակայն դա հիմնականում կապված է կանխարգելիչ պատվաստումների, հիվանդությունների տարածման կանխարգելման հետ: Նախարարության հետ համաձայնեցնելով՝ կարող են նաև այլ միջոցառումներ անցկացնել։

Գյուղի բժշկի ծրագիրը, որը  առաջնային առողջության պահպանման օղակն է, ամբողջությամբ կենտրոնացված է։ Դրա իրականացման և վերահսկողության պատասխանատվությունը կրում է նախարարության կողմից ստեղծված Վրաստանի բժշկական հոլդինգը:

Ի՞նչ գիտենք տեղական ինքնակառավարման մարմինների դերի մասին:

Մունիցիպալիտետի դերը սահմանափակ է, ինչպես նաև կարիքների մասին նրանց ունեցած տեղեկատվությունը: Բժիշկների, բուժքույրերի, ամբուլատորիաների թվի և դրանց գործունեության մասին «կոմենտարին» փորձել է գյուղական բժիշկների ծրագրի շրջանակում ազգային փոքրամասնություններով բնակեցված քաղաքապետարաններից տեղեկություն ստանալ։  Սակայն հինգ քաղաքապետարաններից չորսը (Մառնեուլի, Գարդաբանի, Նինոծմինդա, Ախալքալաք) մեզ վերահսցեագրեցին դեպի նախարարություն և հոլդինգի ուղությամաբ։ Նրանք անպատասխան թողեցին հանրային տեղեկատվության հարցումը։ Մեր հարցերին պատասխանեց միայն Թեթրիծղարոյի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ քաղաքապետարանի 89 գյուղերում գործում է 21 ամբուլատորիա, որոնց սպասարկում են ընդհանուր առմամբ 23 բժիշկ և 19 բուժքույր։ Նման համամասնությունը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում աշխարհագրական հասանելիության չափանիշին, որը պահանջում է, որ ծառայությունը հասանելի լինի 15 րոպեանոց հասանելիության տարածքում: Խնդրահարույց է նաեւ բժիշկ-բուժքույր հարաբերակցությունը, որը, ըստ լավագույն փորձի, ենթադրում է 1 բժիշկ-3 բուժքույր/բուժեղբայր հարաբերակցություն։ Բժիշկների և բուժքույրերի անհավասարակշիռ հարաբերակցությունը նշվում է նաև խորհրդարանում մշակված 2030 թվականի առողջապահական համակարգի զարգացման տեսլականում, որտեղ նշվում է, որ բուժքույրերի պակաս կա և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Նույն փաստաթղթում բժշկական անձնակազմի անհավասար աշխարհագրական բաշխվածությունն անվանվում է որպես ընդհանուր մարտահրավեր։

Ի՞նչ կփոխի ապակենտրոնացումը:

Մեզ հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր և առողջապահական տնտեսագետ Թենգիզ Վերուլավան ասում է, որ առողջության առաջնային պահպանման ծրագրի կառավարման և մոնիտորինգի մեջ տեղական իշխանությունների մասնակցության ուժեղացումը էապես որոշում է դրա արդյունավետությունը, քանի որ ապակենտրոնացումը.

  • Նվազեցնում է կենտրոնի վարչական բեռը հանրապետության բոլոր գյուղերում բժիշկներին/բուժքույրերին ղեկավարելիս.
  • Նվազեցնում է գյուղական բժշկի ծախսերը և դրանք պահում գյուղական վայրերում, քանի որ տրանսպորտի, բժշկական կենտրոնի ենթակառուցվածքային պահպանման կամ այլ կարիքների համար հատկացված անբավարար միջոցները հոգում է տեղական ինքնակառավարումը.
  • Բարձրացնում է կապը բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որոնք կարող են լավագույնս բավարարել նրանց կարիքները:

Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

Վրաստանում առողջապահական ծառայությունների աճող պահանջարկի և ֆինանսավորման հետ մեկտեղ առաջնային առողջապահական ծառայությունների վրա ծախսերը դեռևս ցածր են, ինչը այն դարձնում է համակարգի ամենաթույլ կետը։  Գյուղի բժիշկների թե՛ թվաքանակը, թե՛ աշխարհագրական բաշխվածությունը, թե՛ վարձատրությունը բավարար չէ, ինչը ստիպում է նրանց զբաղվել համակցված աշխատանքով և, համապատասխանաբար, կրճատում է գյուղերի բուժկետերի աշխատաժամանակը։ Կարևոր է պատշաճ կերպով ուսումնասիրել հասարակության կարիքները գյուղական վայրերում և մարզերում և բարելավել բժշկական անձնակազմի և ծառայությունների տարածքային և ժողովրդագրական բաշխվածությունը: Առողջապահության առաջնային խնամքի հասանելիությանը խոչընդոտում են նաև ենթակառուցվածքային առումով վատ բուժկետերը և մարզերի վատ տրանսպորտային համակարգը: Անկանոն երթուղիների պատճառով գյուղաբնակների համար հատկապես դժվար է գյուղից գյուղ կամ քաղաք ճանապարհորդել բժշկական ծառայություններ ստանալու կամ դեղորայք ձեռք բերելու համար: Սա ցույց է տալիս, որ առաջնային  առողջության պահպանման ծառայությունների հասանելիության ավելացումը և առկա խոչընդոտների վերացումը կապված են համակարգային և բազմակողմանի փոփոխությունների հետ, որոնք պահանջում են պատասխանատվության և ռեսուրսների համապատասխան բաշխում կենտրոնական և տեղական իշխանությունների միջև: Այդուհանդերձ, այս վերափոխումների առանցքային նշանակությունը պետության դերի ճիշտ ըմբռնումն է առողջապահության՝ որպես հանրային բարիքի ապահովման գործում: Այս խնդիրը դուրս է մնում առաջնային բուժօգնության մարտահրավերներից և ընդհանուր առմամբ կապված է Վրաստանում առողջապահական համակարգի չափազանց առևտրայնացման և շահույթ հետապնդող կլինիկաների աննախադեպ ծավալի հետ:


Հոդվածը պատրաստվել է որպես «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները:

 

Հոդվածը պատրաստված է
ნინა ჩიხლაძე
Նինա Չիխլաձե
Փաստաբան
სოფო ვერძეული
Սոֆո Վերձեուլի
Համահիմնադիր, Իրավական քաղաքականության ուղղության խմբագիր