Կրթությունը ճանաչվում է որպես անկախ համընդհանուր իրավունք, ինչպես նաև հիմք և նախապայման, որի իրացումը վճռորոշ է այլ հիմնական իրավունքներից օգտվելու համար։ Կրթության հետ կապված հարցերը հատկապես կարևոր են էթնիկ փոքրամասնությունների համար, քանի որ կրթական համակարգը պետք է հաշվի առնի նրանց հատուկ կարիքները:
Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:
Էթնիկ փոքրամասնությունների կրթության իրավունքի լիարժեք իրացումը խնդրահարույց է Վրաստանում կրթական բոլոր մակարդակներում։ Խնդիրը վաղ և նախադպրոցական կրթության հասանելիությունն է (ներառյալ տարածքային հասանելիությունը), կրթության որակը և կադրերի պակասը. Հանրակրթության մեջ կրթական կամ անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների սակավություն, դասագրքերի որակ և այլն:
Օրինակ՝ ուսուցման ցածր որակը երեւում է քննություններից ստացված արդյունքներից։ 2011-2019թթ. վկայականների քննությունների արդյունքների համաձայն՝ ազգային փոքրամասնություններ ներկայացնող ուսանողները միջին հաշվով ավելի ցածր միավորներ են հավաքել, քան վրացախոս իրենց հասակակիցները։ Բարձր է նաև էթնիկ փոքրամասնությունների ուսումը թողնելու ցուցանիշը:
Այս ամենը նպաստում է էթնիկ փոքրամասնությունների սոցիալական խոցելիությանը։ Մատչելի, որակյալ և ներառական կրթությունը սոցիալական և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու, աղքատության ցիկլից դուրս գալու հիմնական գործիքներից է։ Ուստի կարևոր է իմանալ էթնիկ փոքրամասնությունների կրթության իրավունքի իրացման հետ կապված միջազգային մոտեցումները։
Մեր մեկնաբանությունը
Պետությունը պետք է երկրում ապրող բնակչության համար ստեղծի կրթության հավասար պայմաններ՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից։ Հետևաբար, էթնիկ փոքրամասնությունների համար կարևոր է որակյալ երկլեզու կրթություն ստանալը (բիլինգվալ կրթություն), որը արդյունավետ գործիք է նրանց սոցիալական ինտեգրումը խթանելու համար:
Ի՞նչ պետք է իմանանք
Էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթություն ստանալը նախապայման է, որպեսզի կարողանան զարգացնել իրենց ներուժը, հմտությունները, գիտելիքներն ու կարողությունները, ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին։ Միջազգային ստանդարտների համաձայն, սա ներառում է մի քանի կարևոր ասպեկտներ․
- Կրթություն սեփական լեզվով և հավասար հասանելիություն կրթության բոլոր մակարդակներում - Կարևոր է, որ մայրենի լեզվով ուսուցումը սկսվի նախադպրոցական տարիքից և հասանելի լինի կրթության բոլոր մակարդակներում:
- Պետական լեզվի ուսուցում և երկլեզու կրթություն - հավասարապես կարևոր է, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան պատշաճ կերպով սովորել պետական լեզուն: Պետական լեզվի իմացության բացակայությունը կամ անբավարար իմացությունը կարող է սահմանափակել համալսարանական կրթության հասանելիությունը: Էթնիկ փոքրամասնությունների կրթական քաղաքականությունը պետք է կենտրոնանա երկլեզու կրթությանը հասնելու վրա՝ որպես սոցիալական հավասարության խթանման միջոց:
- Ուսուցիչների համապատասխան պատրաստում/վերապատրաստում - Էթնիկ փոքրամասնություններին որակյալ կրթություն ապահովելու կարևոր ասպեկտներից մեկը ուսուցիչների վերապատրաստումն է: Սա ներառում է բավարար թվով իրավասու և որակավորված ուսուցիչների պատրաստում, ովքեր ծանոթ են ուսանողների մշակութային ծագմանը և կարող են դասավանդել երկու լեզուներով:
- Համապատասխան որակի դասագրքերի/ռեսուրսների հասանելիությունը - Ներառական կրթություն ապահովելու համար պետք է մշակվեն բարձրորակ կրթական նյութեր և փոքրամասնությունների լեզուներով դասագրքեր։ Բացի այդ, դպրոցական կրթությունը, դասագրքերը պետք է արտացոլեն տեղեկատվություն հասարակության զարգացման մեջ ազգային փոքրամասնությունների պատմության, մշակույթի մասին նաև տեղեկատվություն հասարակության զարգացման գործում ունեցած ներդրման մասին:
- Ներգրավում կրթության պլանավորման և իրականացման գործընթացում - պետությունը պետք է ապահովի էթնիկ փոքրամասնությունների արդյունավետ մասնակցությունը կրթական քաղաքականության, ծրագրերի մշակման և իրականացման բոլոր փուլերում:
Վերջում կարևոր մասին
Ըստ աշխարհի տարբեր երկրներում իրականացված տարբեր ուսումնասիրությունների՝ որակյալ երկլեզու կրթությունն օգնում է էթնիկ փոքրամասնություններին ունենալ բարձր ակադեմիական արդյունքներ, ստանալ բարձրագույն կրթություն, վարժ տիրապետել ինչպես մայրենիին, այնպես էլ պետական լեզվին և, հետևաբար, ավելի ինտեգրված լինել հասարակությանում։
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: