Ներկայացուցչական ժողովրդավարությունը աստիճանաբար նվազեցրեց ժողովրդի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Սա մեծացնում է հասարակության դժգոհությունն ու հակադրությունը համակարգի նկատմամբ: Այս պայմաններում համընդհանուր ներգրավվածության վրա կենտրոնացած կառավարման մոդելը կարևոր գործառույթ ունի: Գործիքներ է ստեղծում հասարակ մարդկանց քաղաքականությանը մասնակցելու և գործընթացներին ներգրավելու համար։ Հոդվածում կտեսնենք, թե տեղական մակարդակով մասնակցության ինչպիսի ձևեր են գործում Վրաստանում։
Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման։
Որպեսզի ժողովրդավարությունն ավելի լավ աշխատի, բոլոր քաղաքացիները պետք է կարողանան մասնակցել որոշումների կայացման գործընթացին: Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ մեխանիզմներ է առաջարկում օրենքն այն գործընթացներին մասնակցելու համար, որոնք պետք է ավարտվեն մեր մասին որոշմամբ։
Մեր մեկնաբանությունը
Վրաստանում քաղաքացիները պատշաճ կերպով ներգրավված չեն տեղական մակարդակով որոշումների կայացման գործընթացում, ինչը հատկապես խնդրահարույց է ազգային փոքրամասնությունների համար։
Մասնակցություն որոշումների կայացման գործընթացին
Մասնակցության մի քանի ձև կա.
- Հանրությանն իրազեկել տեղական ծրագրերի և պլանների մասին.
- Խորհրդակցական գործընթաց՝ առկա խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար;
- Ներգրավում վերջնական որոշումների կայացման ժամանակ;
- Արդյունքների մոնիտորինգի փուլ.
Ինչպես տեսնում ենք, մասնակցությունը միասնական գործընթաց է և չի սահմանափակվում մեկ փուլով։ Այն ստեղծում է մի համակարգ, որը սկզբից մինչև վերջ ապահովում է մարդկանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։
Վրաստանում տեղական մակարդակով մասնակցության ձևերը
Մասնակցային ժողովրդավարությունը պահանջում է ինչպես ներգրավվածության համապատասխան ձևերի առկայություն, այնպես էլ քաղաքացիներին մասնակցության գործիքների մասին տեղեկացվածություն:
Վրաստանում մասնակցության մասով գործում են հետևյալ մեխանիզմները.
Բնակավայրի ընդհանուր ժողով |
Պետիցիա (տեղական կառավարման մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ խնդրանք) |
Քաղաքացիական խորհրդատվական խորհուրդ; |
Սակրեբուլոի/Ավագանու և Ավագանու հանձնաժողովի նիստերին մասնակցություն. |
Քաղաքապետի և ավագանու/սակրեբուլոի անդամների կատարած աշխատանքների հաշվետվությունների լսում. |
Այս ձևերը կարևոր են, բայց ամենակարևորն այն է, թե արդյոք առկա գործիքները բավարար են քաղաքացիներին որոշումների կայացման բոլոր մակարդակներում ակտիվ ներգրավվելու և գործընթացների վրա պատշաճ ազդեցություն ունենալու համար։ Մենք չունենք շատ գործիքներ, որոնք ծանոթ են միջազգային պրակտիկային։ Օրինակ՝ քաղաքացիների հանդիպում; հարևանության պլանավորում; հանրային լսումներ; արտաքին լսումներ։ Միևնույն ժամանակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնակցության գործիքների մասին տեղեկատվությունը պատշաճ կերպով չի մատուցվում հանրությանը: Տեղեկատվության տարածումը և լրացուցիչ մեխանիզմների ներդրումը կուժեղացնեն մասնակցության բոլոր մակարդակները և կօգնեն ձևավորել մարդկանց կարիքներին համապատասխան քաղաքականություն:
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: