Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Առողջապահության առաջնային խնամքի հասանելիությունը մարզերում
February 27, 2024

Վրաստանում Համընդհանուր առողջապահական ծրագրի իրականացումից հետո ծառայությունների աշխարհագրական հասանելիությունն աճել է։   

Սակայն, էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում բժշկական հաստատություններ ֆիզիկական հասանելիությունը դեռևս խոչընդոտվում է անսարք տրանսպորտային համակարգի պատճառով: Տեղում ժամանած քաղաքացիների համար դեռևս դժվար է կատարյալ սպասարկում ստանալ լեզվական խոչընդոտի, բժիշկների սահմանափակ աշխատանքային գրաֆիկի, ռեսուրսների անբավարարության և ենթակառուցվածքային խնդիրների պատճառով։

Ինչ՞ու պետք է մտահոգի այս թեման։

Առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը ճանաչվում է որպես աշխարհի ռազմավարական նպատակ։ Առողջապահության առաջնային օղակի զարգացումը համարվում է այս նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցը: Մինչև 2030 թվականը այն կարող է փրկել 60 միլիոն կյանք և 3,7 տարով ավելացնել կյանքի տեւողությունը:

Մեր մեկնաբանությունը

Առաջնային առողջապահությունը հիմնված է սոցիալական արդարության, հավասարության, համերաշխության և մասնակցության սկզբունքի վրա։ Այսպիսով, այն ունիվերսալ է, և դրան հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է: Սա պարտավորեցնում է պետությանը լայնորեն հասանելի դարձնել առաջնային առողջապահությունը, ինչի համար պետք է ժամանակին վերացնի ֆինանսական, ենթակառուցվածքային, լեզվական, տրանսպորտային կամ տեղեկատվական խոչընդոտները էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում:

Ի՞նչ է նշանակում առաջնային առողջապահություն:

Առողջության առաջնային խնամքը հիվանդի առաջին շփման կետն է պաշտոնականացված բժշկական համակարգի հետ: Որտեղ կատարվում է հիվանդության նախնական գնահատում, անհրաժեշտության դեպքում հիվանդին ուղղորդում են մասնագետի մոտ։ Աշխարհի շատ երկրներում կազմակերպված և համապարփակ խնամքի համակարգի զարգացումը կապված է առողջության առաջնային պահպանման հետ։

Ինչպիսի՞ն է իրավիճակը Վրաստանի շրջաններում.

2009 թվականից գյուղերում գյուղի բժշկի գործառույթն իրականացնում են գյուղի բժիշկները/բուժքույրերը։ Գյուղի բժիշկ ծրագրի շրջանակներում հնարավոր է այցելել բժշկի, խորհրդակցել, բուժօգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ եւ այլն։

Սակայն մարզերի բժշկական կենտրոնների ենթակառուցվածքային խնդիրները խանգարում են ամբուլատոր ծառայությունների ընդունելությանը։ Խնդիրն այն է, որ գյուղական բնակչությանը հաճախ հասանելի չեն բոլոր այդ ծառայությունները։ Բժիշկները հիմնականում աշխատում են այլ վայրերում և գյուղեր գալիս քաղաքից, հետևաբար նրանք միշտ չէ, որ տեղում են և չեն կարող ուղեգրեր տալ մասնագետներին այցելելու կամ ախտորոշիչ հետազոտությունների համար։

Գարդաբանիի մունիցիպալիտետի Վախթանգիս գյուղ կատարած մեր այցելության ժամանակ տեղաբնակները նշեցին, որ գյուղի բուժկետը սովորաբար գործում է մոտ երկու ժամ, իսկ օրվա մնացած մասը փակ է։ Ինչպես մեզ ասացին, հաճախ բժիշկը չունի անգամ ծրագրով նախատեսված անհրաժեշտ դեղամիջոցները, ինչը դժվարացնում է կատարյալ սպասարկումը։

Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթի շրջաններում հանդիպումների ժամանակ բժիշկ-հիվանդ հաղորդակցությունը նույնպես խնդիր է համարվել լեզվական խոչընդոտի պատճառով, ներառյալ բժշկին բողոքների մասին տեղեկացնելու կամ հիվանդի համար հասկանալի լեզվով բժշկի նշանակումը բացատրելու խնդիրը:

Տեղի բնակչությունը որպես առանձնահատուկ խոչընդոտ նշել է բժիշկների և հիվանդների տեղաշարժման դժվարությունը՝ կապված քաղաքային տրանսպորտի բացակայության կամ ոչ ճկուն գրաֆիկի հետ: Տրանսպորտային համակարգի անսարքության դեպքում բնակիչները կամ ընդհանրապես չեն կարողանում օգտվել ծառայություններից, կամ դա չափազանց թանկ է:


Հոդվածը պատրաստվել է որպես «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները:

 

Հոդվածը պատրաստված է
ნინა ჩიხლაძე
Նինա Չիխլաձե
Փաստաբան
სოფო ვერძეული
Սոֆո Վերձեուլի
Համահիմնադիր, Իրավական քաղաքականության ուղղության խմբագիր