Վրաստանում աշխատողների պայքարն իրենց իրավունքները պաշտպանելու և անարդար աշխատանքային պայմանները փոխելու համար ավելի բարդ է, քան տնտեսապես ուժեղ երկրներում։ Դրա համար շատ պատճառներ կան:
Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:
«Կոմենտարի»-ի կատարած քանակական հետազոտության համաձայն՝ հարցվածների մեկ երրորդը (28%) իրեն անապաշտպան է զգում աշխատավայրում, իսկ գրեթե կեսը (48%)՝ մասամբ անապաշտպան։ Ավելին, հարցվածների 44%-ն ասում է, որ իրենց ներկայիս աշխատանքում աշխատանքային իրավունքների խախտումներ են եղել, իսկ այդ մարդկանց 38%-ը նշում է, որ նման խախտումները կապված են անարդար աշխատանքից ազատվելու հետ։ Հարցվածների մեծ մասը հաղթահարում է աշխատանքի մարտահրավերները՝ փոխելով աշխատանքը (21%), ավելացնելով մեկ այլ աշխատանք (32%) կամ չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել խնդիրները (18%):
Հետևաբար, կարևոր է իմանալ, թե ինչն է առաջացնում աշխատողների մարտահրավերները:
Մեր մեկնաբանությունը
Երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակը, աշխատաշուկայում առկա մարտահրավերների և կառուցվածքային անհավասարության հետ մեկտեղ, խոչընդոտներ են ստեղծում աշխատողների համար՝ բացահայտորեն դիմակայելու անարդար աշխատանքային պայմաններին:
Ինչ՞ պետքա իմանանք․
Վրաստանում առանց աշխատանքի մնալը, թեկուզ կարճ ժամանակով, կապված է բազմաթիվ մարտահրավերների հետ։ Շատ քաղաքացիների համար դա կարող է լինել առանց ֆինասական աջակցության մնալ:
- Երկրում չունենք սոցիալական պաշտպանության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գործազրկության ապահովագրությունը/նպաստը;
- Հասարակության մի ստվար հատված չունի խնայողություններ.
- 261700 մարդ գործազուրկ է;
- Տնային տնտեսությունների պարտքը տարեցտարի ավելանում է և գերպարտքերի խնդիր կա, բարձր է նաև վարկի տոկոսադրույքը;
- Բնակչության 16%-ն ապրում է բացարձակ աղքատության շեմից ցածր։
- Բնակչության 13%-ը ստանում է կենսապահովման նպաստ, նույնիսկ այդպիսի նպաստի չափը (սխալ մեթոդաբանությամբ հաշվարկված) գրեթե 5 անգամ պակաս է կենսապահովման նվազագույնից։
Ուստի զարմանալի չէ, որ աշխատողների համար հիմնական խնդրահարույց հարցերից մեկը աշխատանքը կորցնելու մշտական վախն է։ Հատկանշական է, որ այս ֆոնին ոլորտի փորձագետները և արհմիությունների անդամները նշում են, որ վերջին տարիներին իրենց պրակտիկայում աճել է աշխատանքային վեճերի վիճակագրությունը։ Գործատուները հաճախ օգտագործում են կազմակերպչական փոփոխությունները (վերակազմավորումը) որպես աշխատակիցներին աշխատանքից ազատելու պատրվակ, և հազվադեպ են խտրականության դեպքերը։
Ավելի մանրամասն՝
Այստեղ պետք է ասել նաև, որ վերջին շրջանում դատական վեճերը հաճախ լուծվում են հօգուտ աշխատողների։ Սակայն, որպես կանոն, նման վեճերը կապված են բավականին երկար դատական գործընթացի հետ, իսկ տուրքի առկայությունը որոշակի խոչընդոտ է աշխատողների համար։ Բացի այդ, որոշ դեպքերում կորցրած գործը չի կարող զսպող, կանխարգելիչ լծակ լինել գործատուների համար։ Ճիշտ է, գործատուները սովորաբար պատասխանատու են աշխատողին ժամանակավոր աշխատավարձ վճարելու համար, սակայն այդ ֆինանսական կորուստը կարող է խոչընդոտ չհանդիսանալ գործատուի համար: Նրանք կարող են նախապես իմանալ, որ գործը տանուլ կտան, բայց, այնուամենայնիվ, աշխատանքից ազատում են աշխատակիցներին։
Այս հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի ֆինանսական աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) միջոցով։ Այս հոդվածի բովանդակության պատասխանատվությունը հեղինակն է, և արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետներին: