Մեկնաբանություն» հարթակը համախմբում է մասնագետների, ովքեր լայն հանրությանը քննադատական տեսակետ են առաջարկում Վրաստանում և աշխարհում առկա գործընթացների վերաբերյալ։
Ինչպե՞ս է գործազրկության նպաստը պաշտպանում քաղաքացուն.
July 8, 2022

Ներածություն: Գործազրկությունը Վրաստանի ամենասուր խնդիրներից է։ Չնայած դրան, քաղաքացիները պետությունից չեն ստանում գործազրկության նպաստ, ինչը նրանց կառաջարկի նվազագույն սոցիալական երաշխիքներ, քանի դեռ չեն հայտնվել աղքատության շեմից ցածր:

Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:

Անկայուն տնտեսության մեջ, որտեղ  բանվորների շահերը հաճախ անտեսվում են, մեզանից յուրաքանչյուրը միշտ կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի տակ:

Մեր մեկնաբանությունը.

  • Սահմանադրության համաձայն՝ Վրաստանը սոցիալական պետություն է, և նա միացել է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պայմանագրին։
  • Ի վերջո, պետությունը պարտավոր է յուրաքանչյուր մարդու պաշտպանել սոցիալական ռիսկերից, հատկապես երբ նա մնում է գործազուրկ։

Ինչումն՞ է խնդիրը․

Պետությունը տարրական ապրուստի միջոց չի ապահովում գործազուրկներին, քանի դեռ նրանք չեն հայտնվել աղքատության շեմից ցածր, ինչը շատ դեպքերում ծայրահեղ աղքատության պատճառ է հանդիսանում։

Թվերով:

Ի՞նչ պետք է իմանանք.

Գործազրկության նպաստը պետության կողմից տրամադրվող միանվագ կամ պարբերական դրամական օգնությունն է գործազուրկ մնացած անձին:

  • Գործազրկության նպաստները սովորաբար ավելին են, քան նվազագույն ապրուստի նպաստը, բայց ավելի քիչ, քան աշխատողը կստանար կատարած աշխատանքի դիմաց:
  • Որպես կանոն, նման նպաստը տրվում է ժամանակավոր՝ մինչև նոր աշխատանք գտնելը ողջամիտ ժամկետով, և դրա նպատակն է թեթևացնել աշխատանքից զրկված քաղաքացու ֆինանսական դժվարությունները և հեշտացնել քաղաքացու աշխատանք փնտրելը։

Oրինակ:

Մեծ Բրիտանիայում բնակվող չափահաս աշխատունակ անձը, ով վերջին 2-3 տարիներին վճարում է որոշակի հարկատեսակներ, աշխատանքից զրկվելուց հետո պետությունից նպաստ է ստանում։

  • 25 տարեկանից բարձր գործազուրկների համար նպաստը շաբաթական 77 ֆունտ է:
  • Այս ընթացքում նա պետք է ակտիվորեն նոր աշխատանք փնտրի ավելի մանրամասն գործազրկության նպաստները տարբերվում են գործազրկության ապահովագրությունից:
  • Գործազրկության նպաստ ստանալու պայմանները հիմնականում նույնն են, իսկ ֆինանսավորման աղբյուրը պետական ​​բյուջեն է։
  • Ապահովագրության դեպքում ֆինանսավորման մեջ ներգրավված են և՛ աշխատողը, և՛ գործատուն, իսկ պայմանները ենթակա են կողմերի համաձայնեցման։

Հեղինակավոր ուսումնասիրությունները հաստատում են որ,

Ինչի՞ ենք սպասում

  • 2021 թվականին Վրաստանի կառավարությունը հայտարարեց Սոցիալական օրենսգրքի ընդունման մասին մինչև 2023 թվականը։
  • Սոցիալական այլ խնդիրների հետ մեկտեղ նախագծով նախատեսվում է գործազրկության ապահովագրության ներդրում։

Հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տեսակետներին:


Հոդվածը թարգմանվել է «Համայնքների կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները:

Հոդվածը պատրաստված է
ზურაბ ქარჩავა
Զուրաբ Քարչավա
Քաղաքագետ
მერაბ ქართველიშვილი
Մերաբ Քարթվելիշվիլի
Համահիմնադիր, Սոցիալական քաղաքականության ուղղության խմբագիր