Առողջությունը արժանապատիվ կյանքի, համայնքի զարգացման և բարեկեցության չափանիշ է: Դրա մասին հոգալը դուրս է անհատական պատասխանատվության շրջանակներից և պահանջում է պետությունից ստեղծել առողջապահական և սոցիալական քաղաքականության համակարգ, որը հասանելի կլինի հասարակության բոլոր խմբերի համար:
Ինչու՞ պետք է ինձ հետաքրքրի այս թեման:
Վրաստանում աճում է առողջապահական ծառայությունների պահանջարկը։ Ֆինանսավորումը նույնպես ավելանում է, բայց բնակչության կողմից կատարված ծախսերը (այսպես կոչված՝ գրպանից վճարումներ) դեռ բարձր են։ Խնդրի համաշխարհային մասշտաբը ցույց է տալիս նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի զեկույցը, ըստ որի՝ 344 միլիոն մարդ ծայրահեղ աղքատ է բժշկական ծառայությունների համար կատարած ծախսերի պատճառով։
Մեր մեկնաբանությունը
Հասարակության բոլոր խմբերը պետք է հասանելի լինեն առողջապահական համակարգին, որը համաղմբում է սոցիալական բարեկեցության, արդարության և համերաշխության սկզբունքները և միևնույն ժամանակ աղքատությունից պաշտպանվելու միջոց է:
Առողջության իրավունք
Մարդու առողջության իրավունքը ենթադրում է բժշկական, ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության համար անհրաժեշտ ամենաբարձր որակի առողջապահական խնամքի հասանելիություն: Առողջապահական ծառայությունների առավելագույն հնարավոր ստանդարտների հասանելիությունը հիմնված է համընդհանուր հասանելիության սկզբունքի վրա: Համընդհանուր հասանելիությունը բացառում է, որ բժշկական ծախսերը անձի համար առանձնապես ծանր ֆինանսական բեռ լինեն, որոնք կարող են վճարվել միայն այսպես կոչված գրպանից վճարման եղանակով՝ առանց պետության մասնակցության։ Առողջապահության համընդհանուր հասանելիության իրավունքի էական տարր է դրա տեղեկատվական և ֆիզիկական հասանելիությունն է:
Վրաստանի Սահմանադրությունը առողջության իրավունքի մասին
Սոցիալական պետությունում հանրային առողջության պաշտպանության մոդելը պետք է հասարակության բոլոր խմբերին առաջարկի հավասարապես մատչելի, որակյալ և հուսալի բժշկական ծառայություններ։ Վրաստանը սոցիալական պետություն է, որը, առողջության իրավունքը սահմանադրական կարգավիճակի հասցնելով, պարտավորվում է մշակել նման մատչելի և որակյալ առողջապահական քաղաքականություն՝ հիմնված համընդհանուր և հավասար հասանելիության և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացման սկզբունքով, մշակի նման մատչելի և որակյալ առողջապահական քաղաքականություն։
Ո՞րն է առողջապահության համընդհանուր հասանելիության մարտահրավերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը յուրաքանչյուր երկու տարին մեկ գնահատում է առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության առաջընթացը, իր 2023 թվականի զեկույցում նշում է, որ գործնթացի դանդաղընթաց չափը կասկածի տակ է դնում մինչև 2030 թվականը համընդհանուր առողջության՝ որպես կայուն զարգացման նպատակի հասնելիությունը: Այն կոչ է անում պետություններին ուժեղացնել առաջնային առողջապահությունը, որը առողջապահական քաղաքականության/համակարգի առանցքային օղակներից մեկն է։ Վրաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի գործունեության մասին կխոսենք հաջորդ հոդվածներում։
Հոդվածը պատրաստվել է որպես «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: