Համաշխարհային մասշտաբով աճող սոցիալական անհավասարության և իշխող վերնախավի նկատմամբ հանրային դժգոհության ֆոնին շատ է խոսվում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամի մասին: Այս քննարկումը կասկածի տակ է դնում քաղաքացիների ներկայացվածության ավանդական հայեցակարգը և օրակարգում դնում գործող ժողովրդավարական մոդելի վերաիմաստավորման անհրաժեշտությունը։ Սա ունի պատճառ՝ լիբերալ ժողովրդավարության պայմաններում իշխանությունը չի կարող պատշաճ կերպով ներկայացնել ժողովրդին և պաշտպանել նրա շահերը։ Այս շրջափուլի շրջանակներում մենք խոսելու ենք խորհրդարանի մասին՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի։
Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:
Հետազոտությունների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների զգալի մասը դժգոհ է խորհրդարանական գործունեությունից։ Մեծամասնության կարծիքով՝ այն չի պատասխանում բնակչության կարիքներին։ Հասարակության մի ստվար զանգված կարծում է, որ օրենսդիր մարմնում կուսակցություններից ոչ մեկը չի ներկայացնում իր շահը։ Հետաքրքիր է տեսնել, թե պատգամավորներն ինչ կարող են անել իրենց ընտրողների համար։
Մեր մեկնաբանությունը
Բարձրագույն ներկայացուցչական մարմինն ունի մեխանիզմներ, որպեսզի իր գործունեությունը արձագանքի հանրային պահանջներին։ Սակայն խորհրդարանը դրանք ճիշտ չի օգտագործում։
Խորհրդարանի ներկայացուցչական և վերահսկիչ գործառույթ
Խորհրդարանի գործունեությունը համատեղում է մի քանի գործառույթներ, ներառյալ ընտրողների ներկայացուցչությունը և կառավարության վերահսկողությունը: Վերջինիս միջոցով խորհրդարանը ազդում է գործադիր իշխանության վրա, որպեսզի նա կարողանա ավելի արդյունավետ լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները։ Վերահսկիչ գործառույթը օրենսդիր մարմնին հնարավորություն է տալիս վերահսկելու, թե որքանով է պաշտպանված և պահպանվում ժողովրդի կամքը պետության կառավարման մեջ:
Ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է խորհրդարանը վերահսկողություն իրականացնում։
Խորհրդարանը վերահսկում է կառավարությանը քաղաքականության ձևավորման և իրականացման ընթացքում։ Սակայն այս առումով մեր օրենսդիր մարմինը բազմաթիվ թերություններ ունի, և նրա վերահսկողական գործիքները կատարելագործման կարիք ունեն։ Խորհրդարանը պատշաճի չի օգտագործում անգամ այն մեխանիզմները, որոնց օգնությամբ կարող է պետական քաղաքականությունն ավելի հարմարեցնել հասարակության կարիքներին։
Այնուամենայնիվ, նա կարող է վերահսկել, թե ինչպես է կառավարությունը կատարում վստահության քվեի դիմաց տված խոստումները. Ուսումնասիրել, թե որոնք են հասարակական կյանքի սոցիալական, տնտեսական կամ մշակութային ուղղություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիներ մշակել, հանձնարարել պատասխանատու մարմնին/պաշտոնատար անձին կոնկրետ հարցի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել։ Եթե որևէ պետական մարմին իրականացնում է անօրինական գործունեություն, ապա խորհրդարանն իրավասու է քննել այդ գործը, խախտումը տեսանելի դարձնել և այլն:
Նյութը պատրաստվել է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ «Աջակցություն Վրաստանում ներառական և կոնսենսուսային քաղաքական միջավայրին» ծրագրի շրջանակներում։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են «Կոմենտարի»-ին և կարող են չհամընկնել Հիմնադրամի տեսակետների հետ: