Վրաստանում ազգային փոքրամասնություն լինելը հասարակության մեծամասնության կողմից շքեղություն կարող է համարվել, քանի որ նրանք կարծում են, որ մենք ազատ, իրավահավասար քաղաքացիներ ենք և այլ տարբերվող խնդիրներ չունենք: Ոմանք կարող են նաև մտածել, որ «մենք օգտվում ենք ավելի շատ իրավունքներից, քան անհրաժեշտ է»։ Իրականությունը բոլորովին այլ է։
Խնդիրներ մարզերում
Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մեկ տարածաշրջանում կարող են միաժամանակ մի քանի խնդիրներ ի հայտ գա՝ լինի դա ներքին ճանապարհների և ճանապարհային ենթակառուցվածքների խնդրահարույց բնույթը, ամբուլատորիաների բացակայությունը կամ վթարային վիճակում, կամ խմելու ջրի հասանելիության խնդիրները:
Անգործ (կոտրված) ինքնակառավարում
Նման սուր խնդրի առաջ կանգնած բնակիչն անգամ չի կարող դիմել ՏԻՄ-ին, քանի որ չի տիրապետում վրացերենին։ Քաղաքապետարանը ազգային փոքրամասնության լեզվով հայտարարություններ չի ընդունում, ոչ էլ նրանց թարգմանչական ծառայություն է տրամադրում։ Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք օրգանական օրենքում պետական լեզվի մասին նշում․
«Մունիցիպալիտետում, որտեղ կոմպակտ ապրում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, պետությունը թարգմանչի ծառայության օգնությամբ ապահովում է ազգային փոքրամասնությանը պատկանող անձի շփումը պետական և մունիցիպալ իշխանությունների հետ հաղորդակցմանը այդ ազգային փոքրամասնության լեզվով»։
Ըստ այդմ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կատարում քաղաքացիների նկատմամբ իրենց պարտականությունները։ Իսկ հետո արդարանում են, թե իրենց պաշտոնապես ոչ ոք չի դիմել, այսինքն՝ տեղի բնակչությունը որևէ խնդիր չունի։ Չեն մտածում այն մասին, որ արդեն 30 տարի է, ինչ կոտրվել է կապը ինքնակառավարման և տեղի բնակիչների միջև։ Քաղաքացիներն այլեւս վստահություն ու հույս չունեն տեղական ինքնակառավարման նկատմամբ։
Կրթություն
Համակարգն իր անհավասար մոտեցումն է ցույց տալիս նաև կրթական համակարգում, որտեղ էթնիկ փոքրամասնությունների երեխաներն ու երիտասարդները դառնում են խտրականության զոհ։ Մեզ համար այս խտրականությունը սկսվում է 3-4 տարեկանից, երբ մեր մարզում նույնիսկ 1 մանկապարտեզ չի կառուցվում, իսկ երեխաները մնում են նախադպրոցական կրթությունից դուրս։ Ընդհանրապես, նախադպրոցական կրթությունը կարևոր դեր է խաղում երեխայի կյանքում և շատ ավելի հաջողակ է դառնում կրթության հետագա փուլերում (դպրոցական, բարձրագույն կրթություն և այլն) և դա էապես որոշում է նրա կյանքի առաջընթացը։
Նախադպրոցական կրթությունից հետ մնացած երիտասարդների հաջորդ մարտահրավերը վթարային վիճակում գտնվող դպրոցներն են՝ բախվելով համապատասխան կադրերի և դասագրքերի պակասի, ինչը չի կարող ապահովել համապատասխան կրթական մակարդակ։ Վերը թվարկված իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ ուսանող դառնալ ցանկացող երիտասարդները բուհ են ընդունվում 1+4 ծրագրով, որտեղ անցնում են վրաց լեզվի 1-ամյա նախապատրաստական դասընթաց, որի համար պետք է վճարեն 2250 լարի։ Պատկերացրեք, թե ինչպիսի անհավասար վերաբերմունք ունենք, երբ Վրաստանի քաղաքացին գումար է վճարում վրացերեն սովորելու համար։
Պայքար անարդարության և խոչընդոտների դեմ
Բնականաբար, անհատներ, քաղաքացիական խմբեր պայքարում են այս անարդարության դեմ և փորձում են տարբեր հարցեր փոխել դեպի դրականը, նույնիսկ իրենց մարզում, գյուղում, համայնքում և այլն։ Այս պայքարը դժվար է ու հյուծիչ, քանի որ մեծ մասամբ պետք է առերեսվել պետական կառույցների հետ, և նրանք կիրառում են տարբեր մեթոդներ՝ հիմնականում վախեցնելու և/կամ ճնշում գործադրելը։ Այսօր բազմաթիվ հիմնարար խնդիրներ մնում են չլուծված էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում:
Աղքատությունը և դրա հետևանքները
2021 թվականի ISSA քանակական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Քվեմո Քարթլիում ապրող էթնիկ փոքրամասնությունների 84%-ը միջինից ցածր եկամուտներ ունի։ Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների 84%-ը վրացական գրականություն կարդում կամ տեքստը հասկանում է շատ վատ կամ վատ: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանում թարգմանչական ծառայություն չի գործում, քաղաքացիները չեն կարող իրենց մտահոգությունները հասցնել տեղական իշխանություններին։ Քաղաքապետարանն ինքնին չի հետաքրքրվում այս քաղաքացիների վիճակով, եթե դա ընտրական տարի չէ։ Այսպիսով, խնդիրը գործնականում էլ ավելի պարզ է դառնում։ Հեշտ է պատկերացնել, թե ինչ բարդ իրավիճակ է սպասվում Վրաստանի մնացած քաղաքացիների ճակատագրին։ Ստեղծված իրավիճակին ավելանում են նաև էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կարծրատիպերը։
«Նրանք տարիներ շարունակ ապրում են Վրաստանում և ինչպես կարող էին պետական լեզուն չսովորել»;
«ցանկություն չունեն վրաց լեզուն սովորելու»;
«Եթե իրենց դուր չի գալիս, թող գնան իրենց երկրում ապրեն»։
Ոչ ոք չի մտածում, որ մենք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ ենք, և մենք ապրում ենք այս երկրում տասնամյակներ ու դարեր շարունակ։ Այսօր մենք չունենք դպրոց, մանկապարտեզ, որտեղ լեզուն որակյալ կսովորեինք, համապատասխան կրթություն ստանայինք ու որպես «խոցելի խումբ» չլինեինք Վրաստանում։
Ի վերջո, այո
Այս ամենը լուծելու համար նախ անհրաժեշտ է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում քաղաքացիների համար թարգմանչական ծառայություն մատուցել։ Լեզվական պատնեշի հաղթահարում և բացերը վերացնելը։ Իսկ երրտասարդ սերնդի համար մանկապարտեզներ ու դպրոցներ կառուցել, համապատասխան կադրերով ապահովելով ու ուսուցման անհրաժեշտ մեթոդի ներդրմամբ, ոչ թե գովազդով։
Հեղինակ՝ Ռամիդա Սարիեվա, ուսանողուհի
Հեղինակը լիովին պատասխանատու է տեքստի բովանդակության համար:
Հոդվածը պատրաստվել է «Համայնքային կայունության բարձրացում էթնիկ փոքրամասնությունների տարածքներում տեղեկատվության և վերլուծության հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տեքստում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները միայն հեղինակներինն են և չեն արտահայտում IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները: